Կարապի երգը...


Կարապի երգը...
Ոսկեձայն, հուզումնալից,
Մեղմ և հանդիսավոր,
Տարածելով ամենուր,
Բուրմունքը անուշաբույր

Չարաճճի քամու
Նվագակցությամբ,
Թախծոտ անձրևի
Վշտին համատակտ

Ոսկե տերևներով
Պոկելով նոտաները
Սեղմված հնչյունների
Ամռան և գարնան

Մերկացնելով ծառերը,
Նվագախմբում բնության,
Մեղմորեն հնչում է
Կարապի երգը աշնան...





Рейтинг работы: 0
Количество рецензий: 0
Количество сообщений: 0
Количество просмотров: 7
© 10.11.2019 Иоанн Хачатрян
Свидетельство о публикации: izba-2019-2669063

Рубрика произведения: Поэзия -> Стихи на иностранных языках













1