ԵՐԵՎԱՆԻՍ


 

Իմ քաղաք, դու իմ սրտում ես
Վարդագույն քո պատկերով,
Երազներն իմ դու գերում ես
Կարոտի հնչյուններով։

Քեզ լքել եմ, մեղավոր եմ,
Ու հեռվում, ինչ թաքցնեմ,
Անիմաստ ես դեգերում եմ
Գեղեցիկ բայց խորթ երկրում։

Իմ քաղաք, դու ինձ հիշում ես
Կարոտով անլռելի,
Եվ գիտեմ, իմ պես սպասում ես
Մեր հանդիպմանը բաղձալի։

Քեզ լքել եմ, մեղավոր եմ,
Ու հեռվում, ինչ թաքցնեմ,
Անիմաստ ես դեգերում եմ
Գեղեցիկ բայց խորթ երկրում։

Արևոտ փողոցներում քո
Սիրտս բաց ես կքայլեմ,
Ջրալի աղբյուրներից քո
Իմ հոգին կհագեցնեմ։

Քեզ լքել եմ, մեղավոր եմ,
Ու հեռվում, ինչ թաքցնեմ,
Անիմաստ ես դեգերում եմ
Գեղեցիկ բայց խորթ երկրում։

Այլ օջախ այդքան սիրով լի
Չկա կապույտ երկնքի տակ։
Երևանն ընդմիշտ կլինի
Իմ հետադարձ հասցեն միակ։

Քեզ լքել եմ, մեղավոր եմ,
Բայց գիտեմ՝ ինձ կներես,
Մենավոր, մոլոր հոգին իմ
Դու քո գիրկը կառնես։





Рейтинг работы: 7
Количество рецензий: 1
Количество сообщений: 1
Количество просмотров: 9
© 03.11.2019 Алла Оганесян
Свидетельство о публикации: izba-2019-2663969

Рубрика произведения: Поэзия -> Авторская песня


Эми Шток       03.11.2019   20:56:31
Отзыв:   положительный
Алла, спасибо за мелодичность языка , люблю восточные мотивы!
Удачи вам на музыкальной арбе избушки!!!


Алла Оганесян       03.11.2019   21:10:07

Спасибо за теплые слова!











1