Փառք Քեզ Տեր, փառք...


Փառք Քեզ Տեր, փառք...
Փառք Քեզ Տեր, փառք,
Որ խավարը ճեղքելով,
Կանչեցիր մեզ կյանք։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ չթողեցիր կորչենք,
Չնայած, որ Քեզ մոռացանք
Ու խավար ետ փախանք։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ իջար, դարձար Մարդ,
Որպեսզի ինձ` գազանիս, հանես
Խավար որջից, դարձնես Մարդ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ կապվեցիր, մսուրում դրվեցիր,
Որպեսզի ազատես մեզ,
Կրքերի կապանքներից բազմատեսակ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ կրեցիր բեռը
Մեր մեղքերի և բնության, որ
Ելնենք երկինք, դառնանք հրեշտակ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ ամեն ինչից աղքատանալով,
Ամենայն բարիքների արժանացնելով,
Նույնիսկ Ինքդ Քեզ, մեզ պարգևեցիր։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ Քո քրտինքով և արտասուքով,
Քո Խաչի աղոթքով,
Սրտիս կարծրությունը փշրեցիր։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ ճաշակելով լեղի ու քացաղ,
Դավաճանություն և ուրացություն,
Քո քաղցր Սերը բոլորիս հրամցրիր։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ Խաչիտ գամերով,
Սատանայական գամերը,
Մեր բնությունից հանեցիր։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ հեղված Քո սուրբ Արյունով,
Մարդկային բնության
Արնահոսությունը կանգնեցրեցիր։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ Խաչի վրա,
Քո կամավոր լքվածությամբ,
Մարդուն լքված - դարձրիր հարազատ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ Խաչը հանեցիր
Իմ մեղքերը բազում
Եվ տվեցիր հույս և թողություն։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ Քո խոնարհությամբ
Հաղթեցիր, կապանեցիր
Մեր թշնամուն նենգ ու գոռոզ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ մտնելով անեծքի տակ,
Ինձ` անիծյալիս, դարձրիր
Օրհնության ժառանգ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ Քո չարչարանքներով,
Հավիտյան չարչարանքներից ազատեցիր
Մարդուն, փրկեցիր դժոխքից դժնդակ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ իջար դժոխք և Քո
Սիրո Լույսով պայթեցրիր,
Դարձրեցիր այն ավերակ։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ համտեսելով դառնությունը մահվան,
Ինձ` մահվան դատապարտյալիս,
Պարգևեցիր անմահության բալասան։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ մտնելով մահվան ստվեր,
Հենց մահը դարձրիր ստվեր,
Լույսով Քո հրաշափառ հարության։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ խոստացար Կյանքի Հարություն,
Պսակ արդարության և հավիտյան երանություն
Բոլոր նրանց, ով սիրեց ու հավատաց։

Փառք Քեզ Տեր, փառք,

Որ չի մարել արևը,
Որ վառ է այդ հույսը
Ու մենք դեռ կանք։

Փառք Քեզ Տեր, փառք...








Рейтинг работы: 0
Количество рецензий: 0
Количество сообщений: 0
Количество просмотров: 20
© 04.08.2019 Иоанн Хачатрян
Свидетельство о публикации: izba-2019-2606166

Рубрика произведения: Поэзия -> Стихи на иностранных языках










1