Շունչ...


Շունչ...
Շունչ...
Ճի՜չ, ցա՜վ...
Սառը հողը ճեղքելով,
Ծիլն է ելնում լալո՛վ։
Միանգամից ընկնելո՛վ
Գիրկը լույսի և ջերմության։
Ուր շուրջբոլորը կյանքն է Թագավորու՛մ անբաժան։
Աճում է ծիլը,
Ոչնչով չառանձնանալո՛վ,
Տարիքի հետ ամրանալո՛վ, Տոկունանալո՛վ քամիների խաղով։ Սնվելո՛վ, անձրեւների ուսմունքով։ Կոփվելո՛վ, գիշերների սառնամանիքով։
Անկուշտ որդերի ախորժակին, դիմակայելո՛վ։
Տարածվելո՛վ, խորությամբ և լայնքով։ Դեպ արևն ի վեր ձգվելո՛վ,
Ուղղելով տերեւները նրան
Եվ ամենը, նրանից առատ ստանալո՛վ:
Մեծանալո՛վ՝ շիվերն իր տալով։ Հասունանալո՛վ՝ կոկոններն իր բացելով։
Հագնվելո՛վ, անուշահոտություն։ Պատվելո՛վ, գեղեցիկ ծաղիկներով։ Պատրաստվելո՛վ, իր գոյության նպատակին`
Պտուղների ծննդին։
Որ սնելով նրանց մեծացնի
Եվ բաց թողնի կյանք...
Եվ կատարվե՛ց,
Այս ամենը իր ժամանակին։
ԵՒ ահա՛, իր կյանքի մի օր՝
Աշնան, երեկոյան, մայրամուտին, Հայացք գցեց նա իր անցած օրերին։ Եվ շնորհակալ արտասուքը գլորվեց Նրա չորացրած դեմքից։
Ճռթո՛ց։
Չոր ցավը անցավ ամբողջ ցողունով։ Խո՜րը հոգո՛ց։
Եվ հայացքն առ երկինք,
Նա խոնարհեց իր լուսավոր գլուխը հողին։
Արտաշունչ։





Рейтинг работы: 0
Количество рецензий: 0
Количество сообщений: 0
Количество просмотров: 19
© 06.02.2019 Иоанн Хачатрян
Свидетельство о публикации: izba-2019-2485246

Рубрика произведения: Поэзия -> Стихи на иностранных языках










1