Լռություն


Լռություն

Ի՞նչ է ժամանակակից մարդկությունը արտադրում։
Անկասկած կհնչեն պատասխաններ բազում։
Իսկ եթե՞ մեկ բառով, եթե՞ ամփոփ,
Ապա միայն մեկ բան, այն է՛ աղմուկ։
Աղմուկ դրսում, աղմուկ ներսում։
Ոչ մի՛ թմրանյութ այդպես չի գործում։
Կա՞ մարդ որ չունի նրանից կախում։
Ա՛յս թմրանյութն է այսօր աշխարհը վաճառում։
Խլացել ենք, մեկս մյուսիս չենք լսում,
Էլ ուր մնաց լսենք Աստծուն։
Հիմա աղմուկն է գահին բազմել,
Նա՛ է թագավորում։ Իսկ լռությունը,
Կարմիր գրքում է հավակնում գրանցվել։
Բաժանիր և տիրիր, այս սկզբունքն է այսօր գործում։
Ներսից բազում աղմուկներն են
Միատարր հոգին պատառոտում։
Իսկ եթե <<թմրանյութը սպառվում>> է,
Նյարդային համակարգը խուճապի է մատնվում։
Մարդը ինքն իրեն չի՛ ճանաչում։
Ալեկոծված, պղտորված հոգու հայելին,
Այլևս իրերի իրական պատկերը չի արտացոլում։
Ստեղծագործելու, մտածելու միջավայրն են ոչնչացնում։
Ամեն օր, աղմուկը նոր տարածքներ է գրավվում։
Խաղաղության ոգին անհասանելի է դարձել։
Հոգիներում անհանգստությունն է արմատավորվել։
Եվ այդ վիճակը ապրելաոճ է արդեն դարձել։
Եթե խորթ է մեզ լռությունը,
Այդ խորհուրդը Աստվածային կյանքի և գալիք դարի։
Այդ սանդուղքը, որ իջնում է խորխորատները հոգու անդունդի։
Եթե դարձել ենք գերին անկանոն աղմուկի,
Ապա,՛ ի՞նչ կարող ենք ակնկալել մենք առջեւում,
Երբ որ հանգչեն, մարեն, վերջին հնչյունները այս դարի...

Երանի՜ է նա՛, ով աղմուկի այս ամբողջատիրությունում,
Երկնքի և իր հոգու հետ, կապը չի՛ կորցնի:





Рейтинг работы: 0
Количество рецензий: 0
Количество сообщений: 0
Количество просмотров: 13
© 04.12.2018 Иоанн Хач
Свидетельство о публикации: izba-2018-2430613

Рубрика произведения: Поэзия -> Стихи на иностранных языках











1