Անառակի վերադարձը


Անառակի  վերադարձը
 

Տուն իմ լքված, դու լի էիր ուրախությամբ…
Ճամփաներով քայլում եմ ես հիմա մենակ,
Եվ ընկեր է ինձ մնացել կիթառը այս,
Որ տխրում է ու մերթընդմերթ խնդում ինձ հետ:

Ճամփաներով ոլոր-մոլոր, որ սփռած են ինձ համար,
Ես՝ աշնան չոր տերևի պես, որ քշում է ջուրը վարար,
Մտքով տարված, չեմ հասկանում` ուր եմ գնում,
Թեև աչքերն են իմ կապած, և ոտքերն են ինձ տանում:

Սեր ու հավատ՝ սրտում անվախ, մտնում էի ծոց սատանի,
Իսկ հիմա էլ՝ գլուխս կախ գնում եմ ես ճամփով ահի,
Որ չտանջեն հուշերն տրտում, որ էլ երբեք հոգնած մտքով
Չկրկնեմ` գնում եմ տուն, չկրկնեմ` գնում եմ տուն…

Թափառական հոգիս մի օր, թե կբռնի դարձի ճամփան,
Եվ ոտքերս, որ հոգնել են, ինձ ետ տանեն խելակորույս,
Ես կպատմեմ առակը այն, ես կպատմեմ առակը այն,
Որ կոչվում է <<Անառակի վերադարձ տուն>>:

Իսկ այսօր`

Տուն իմ լքված, դու լի էիր ուրախությամբ…
Ճամփաներով քայլում եմ ես հիմա մենակ,
Եվ ընկեր է ինձ մնացել կիթառը այս,
Որ տխրում է ու մերթընդմերթ խնդում ինձ հետ:






Рейтинг работы: 0
Количество рецензий: 0
Количество сообщений: 0
Количество просмотров: 499
© 12.01.2018 Вахтанг Арутюнян
Свидетельство о публикации: izba-2018-2166020

Метки: авторская песня, бардовская песня,
Рубрика произведения: Поэзия -> Авторская песня












1